Արցախի անկախության հռչակումը սեփական իրավունքների, անվտանգ ապրելու նվիրումի համար արդար պայքարում հաղթանակի արտացոլումն է. Թաթոյան
Արցախի անկախության հռչակումը սեփական իրավունքների, անվտանգ ապրելու նվիրումի համար արդար պայքարում հաղթանակի արտացոլումն է։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից են։ Այս խորհրդանշական տոնի առիթով հատուկ շնորհավորում եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպաններին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու՝ Յուրի Հայրապետյանին, Ռուբեն Մելիքյանին և Արտակ Բեգլարյանին։
Շնորհավորում եմ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցի։
Այս մարդկանց անձնուրաց ջանքերի շնորհիվ է կայացել Արցախի ժողովրդավարությանն այդքան անհրաժեշտ այս կառույցը՝ աշխատանքի բարձր նշաձողով։
Այսօր էլ Մարդու իրավունքների գործող պաշտպանը՝ պարոն Բեգլարյանը բոլորիս հիացնում է իր գործի նորանոր ձեռքբերումներով։ Ուրախալի է տեսնել այս վստահ զարգացումը»,- գրել է նա։
Կարծիքներ