Պետք է խաղանք սառը գլխով և տաք սրտով. Բայրամյանը՝ Լիխտենշտեյնի դեմ խաղի մասին

Պետք է խաղանք սառը գլխով և տաք սրտով. Բայրամյանը՝ Լիխտենշտեյնի դեմ խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Խորեն Բայրամյանի կարծիքով՝ Լիխտենշտեյնի դեմ խաղում ընտրանին պետք է գործի սառը գլխով և տաք սրտով:

«Մեզ վրա մեծ ճնշում չկար, որ մրցաշարային աղյուսակի առաջատարն էինք մինչև Գերմանիայի դեմ խաղը: Մեր հաջորդ հանդիպումը ցույց կտա, թե ինչ հետևություններ ենք արել Գերմանիայից կրած պարտությունից: Տղաներն ուզում են վերականգնվել այդ խաղից: Բոլորս էլ լավ հասկանում էինք, որ խաղում ենք Գերմանիայի նման թիմի հետ»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բայրամյանը: Վերջինս շեշտել է նաև, որ Լիխտենշտեյնի դեմ կարևոր հանդիպում է սպասվում: «Լիխտենշտեյնի դեմ պետք է սառը գլխով և տաք սրտով խաղանք»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում