Հայ և օտարազգի մենակատարները մեկ հարթակում կհնչեցնեն Բեթհովենի ստեղծագործությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հայ և օտարազգի մենակատարները Երևանում կկատարեն Բեթհովենի հանրահայտ գործերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Համերգի մենակատարներն են Հյուսիսային Իռլանդիայից ժամանած դաշնակահար Բարրի Դուգլասը, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը, մեցցո սոպրանո Սոֆյա Թումանյանը, տենոր Տիգրան Հակոբյանը:
Ելույթ կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Հովհաննես Չեքիջյանն է: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Կարծիքներ