Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին
Օգոստոսի 1-ին, ժամը 01։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz E 240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Ս․, ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդն արգելափակվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղի ուժերի հետ համատեղ ավտոմեքենայից դուրս բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ։
Կարծիքներ