Ծանրորդ Արմեն Գրիգորյանը Մ23 տարեկանների ԵԱ-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը
Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը։
ԻՆչպես գրում է «Արմսպորտը»՝ Մ23 տարեկանների պայքարում ծանրորդ Արմեն Գրիգորյանը երկամարտի 306 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ 73 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը պոկում վարժությունն ավարտել է 140 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 166 կգ ծանրաձողը։
Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Կախի Ասանիձեն՝ երկամարտի 322 կգ արդյունքով (146+176)։
Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականի կազմում ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Գոռ Սահակյանը (67 կգ), երկամարտի բրոնզե մեդալին էր արժանացել էր Ռաֆիկ Մինասյանը (61 կգ)։
Կարծիքներ