Սասուն Միքայելյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
Freenews.am-ի հավաստի տեղեկություններով Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը վիրավորվել է երեկ՝ Արցախի հարավային հատվածում, այսօր կարողացել են նրան տեղափոխել Երևան։ Վերջինս ոտքերի և մեջքի հատվածում բեկորային վիրավորումներ էր ստացել։
Կարծիքներ