Հադրութի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել

Հադրութի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել

Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի վարչական տարածքում:

Որոնումներն արդյունք չեն տվել: Փրկարարներն աճյուն կամ մասունք չեն հայտնաբերել:

Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում