ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին անցնել պարտադիր պատվաստումների

ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին անցնել պարտադիր պատվաստումների

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին պարտադիր պատվաստումների կիրառությանն անցնել։ Հաղորդում է The Guardian-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի գործադիր տնօրեն Ռոբ Բաթլերն այսօր ասել է, որ պարտադիր պատվաստումը կարող է  մեծացնել պատվաստված անձանց թիվը, ուստի նա խորհուրդ է տալիս երկրներին սկսել աշխատել այս հարցի ուղղությամբ։

Հայտարարությանը նախորդել էր Գերմանիայի Դաշնային կառավարության զբոսաշրջության հարցերով հանձնակատար Թոմաս Բարեյսի հայտարարությունն այն մասին, որ  ակնկալում է  իր  երկրում պարտադիր պատվաստումների կիրառում.
«Իրավիճակի սրացումից պարզ է դառնում, որ վաղ թե ուշ պարտադիր պատվաստումն անխուսափելի է»,-նշել է նա։

Ավստրիան նախատեսում է փետրվարից անցնել  պարտադիր պատվաստումների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում