Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. տարածքը սահմանազատվել է
Հուլիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 15 հասցեում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներսում գործող սննդի կետում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Կարծիքներ