Ծիրանենու ծաղկումն Արարատյան դաշտում դիտվել է կանխատեսված ժամանակահատվածում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ շաբաթվա ընթացքում լեռնային շրջաններում աշնանացանները գտնվել են ձմեռային հանգստի շրջանում։
Հովտային շրջաններում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի, զարգացման և դաշտային աշխատանքներն իրականացնելու համար։
Ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում դիտվել է կանխատեսված ժամանակահատվածում, իսկ դեղձենու բողբոջներն ուռել են, տեղ-տեղ՝ թույլ բացվել։
Կարծիքներ