Բլինկենը Նեթանյահուի հետ քննարկել է «Իրանից բխող սպառնալիքները»

Բլինկենը Նեթանյահուի հետ քննարկել է «Իրանից բխող սպառնալիքները»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շաբաթ օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը և «Իրանից բխող սպառնալիքները»։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքներով գրավոր հայտարարության մեջ։

«Պետքարտուղարը և վարչապետը քննարկել են ավելի լայն տարածաշրջանային մարտահրավերներ, ներառյալ Իրանի կողմից բխող սպառնալիքները: Պետքարտուղարն ընդգծել է Իսրայելի անվտանգությանը մեր անսասան հավատարմությունը», - ասել է Փրայսը:

Նրա խոսքով՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը «հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը մերձավորարևելյան հակամարտության կարգավորմանը՝ երկու պետությունների համակեցության շուրջ բանակցությունների հիման վրա և այս սկզբունքի կենսունակությանը սպառնացող քաղաքականության հետ անհամաձայնությունը»։ .

Հետևեք մեզ նաև Տելեգրամում