Իսրայելի հրթիռային հարվածը Դամասկոսում 5 մարդու կյանք է խլել
Առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ սիրիական բանակի մեկ անդամ, զոհվել է Դամասկոսի հարավ-արևմտյան շրջանների վրա իսրայելական օդուժի հրթիռային հարձակման ժամանակ։ Այս մասին ասվում է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ, որը փոխանցել է SANA գործակալությունը ։
«Զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ զինծառայող, ևս 15 քաղաքացի վիրավորվել է,- ասվում է հաղորդագրության մեջ։- Հիվանդանոց տեղափոխվածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Փաստաթղթում ընդգծվում է, որ «սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կրակ են բացել օդային թիրախների ուղղությամբ եւ կարողացել են խոցել հրթիռների մեծ մասը»։
Կարծիքներ