Վերացվել են սննդի շղթայի երկու կազմակերպությունների՝ Կապանի և Վանաձորի ընկերությունների գործունեության կասեցումները

Վերացվել են սննդի շղթայի երկու կազմակերպությունների՝ Կապանի և Վանաձորի ընկերությունների գործունեության կասեցումները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի որոշմամբ՝ վերացվել են երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի կազմակերպության (Սյունիքի մարզ, ք. Կապան) և «Հարատիդ» ՍՊԸ-ին պատկանող լիմոնադի արտադրության (Լոռու մարզ, ք. Վանաձոր) գործունեության կասեցումները:

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Լոռու և Սյունիքի մարզային կենտրոնների տեսուչների կրկնակի ստուգումները նշված կազմակերպություններում: Փաստվել է, որ դրանցում շտկվել են նախորդիվ հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում