Գերմանիայի գավաթ. «Լայպցիգի» - «Բորուսիա»` 2-0

Գերմանիայի գավաթ. «Լայպցիգի» - «Բորուսիա»` 2-0

Ապրիլի 5-ին կայացավ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի՝ «ՌԲ Լայպցիգ»- Դորտմունդի «Բորուսիա» հանդիպումը։

Ինչպես փոխանցում է armsport.am-ը՝ Լայպցիգում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Առաջին գոլը 22-րդ րոպեին խփեց «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները։ Երկրորդ խաղակեսի 8-րդ րոպեին տանտերերի պաշտպան Վիլի Օրբանը ձևակերպեց վերջնական հաշիվը։

Ավելի վաղ մրցաշարի կիսաեզրափակիչ էին դուրս եկել «Շտուտգարտը», «Ֆրայբուրգը» և «Այնտրախտը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում