Փակել են ճանապարհը և հայտարարել, որ մուտքը կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու դեպքում. պետնախարար

Փակել են ճանապարհը և հայտարարել, որ մուտքը կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու դեպքում. պետնախարար

Ադրբեջանցիները փակել են արցախահայության ճանապարհը և հայտարարել, որ մուտքը կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու դեպքում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ադրբեջանը փոխել է ճանապարհը փակելու նպատակը և մոտիվացիան։ Սա ակնհայտ սադրանք է ադրբեջանցիների կողմից, քանի որ նրանք փորձել են ոչ միայն խոչընդոտել Ստեփանակերտ մուտք գործելուն, այլև վախի մթնոլորտ ձևավորել», - ընդգծել է Ներսիսյանը։

«Ադրբեջանական կողմի հայտարարություններն առ այն, թե իբր իրենք մարդասիրություն են դրսևորել և շտապ բուժհաստատություն են տեղափոխել կանանց, պարզունակ և կեղծ են։ Երբ ռուս խաղաղապահները փորձեցին շտապօգնություն ներգրավել, ադրբեջանցիներն անմիջապես բուժաշխատողներ ներկայացան՝ բուժօգնություն ցույց տալու նպատակով և հատկանշական է, որ երբ խաղաղապահները առաջարկեցին Ստեփանակերտից շտապօգնություն կանչել, նրանք ցուցադրաբար առաջարկեցին բուժօգնություն ցուցաբերել Շուշիում, մերժում ստանալուց հետո արգելեցին մեր շտապօգնության մեքենաների տվյալ տեղանքին մոտենալու հնարավորությունը»,-ասել է Ներսիսյան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում