ԱՄՆ-ում նավթի պաշարների ռեկորդային աճ է գրանցվել
ԱՄՆ-ում նավթի պաշարները վերջին մեկ շաբաթում ավելացել են ռեկորդային 21.56 մլն բարելով՝ հասնելով 484.6 մլն բարելի: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այս մասին վկայում են ԱՄՆ Էներգետիկ հարցերով նախարարության զեկույցում ընդգրկված տվյալները:
Նշվում է, որ բենզինի պաշարները նվազել են 13.62 մլն բարելով և կազմել են 243.47 մլն բարել: Խառնուրդների առևտրային պաշարները նվազել են 9.72 մլն բարելով՝ հասնելով 143 մլն բարելի:
Միևնույն ժամանակ նշվում է, որ փորձագետները կանխատեսել են բոլոր ցուցանիշների նվազում:
Չնայած պաշարների ռեկորդային աճին՝ էտալոնային ապրանքանշանների նավթի գները շարունակում են աճել:
Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի մայիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում աճում են 1 տոկոսով և գնահատվում են 63.3 դոլարի սահմանում՝ մեկ բարելի դիմաց:
Տեխասյան WTI ապրանքանիշի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նյույորքյան առևտրային բորսայում գնահատվում է 60.5 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Կարծիքներ