Գիտնականները գրանցել են միանգամից երկու մագնիսական փոթորիկ
Անցած գիշերվա ընթացքում մագնիսական միանգամից երկու փոթորիկ է գրանցվել, ասվում է Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգեն աստղագիտության լաբորատորիայի կայքում:
Ըստ գիտնականների՝ թույլ մագնիսական փոթորիկները տեղի են ունեցել կեսգիշերից առաջ և առավոտյան 3-ից 6-ը: Դրանից առաջ նրանք մտածել են, որ գիշերվա երկրորդ կեսին չպետք է փոթորիկներ լինեն, և Երկրի մագնիսական ոլորտը պետք է որ հանգիստ լինի:
Նախորդ մագնիսական փոթորիկը գրանցվել էր մարտի 1-ին և եղել է միջին մակարդակի:
Մագնիսական փոթորիկների դասակարգման մեջ կա հինգ մակարդակ՝ G1- ից G5: Ենթադրվում է, որ թույլ փոթորիկը կարող է առաջացնել էլեկտրական համակարգերի աշխատանքի փոքր խափանումներ, ինչպես նաև ազդել թռչունների և կենդանիների միգրացիոն ուղիների վրա: Ավելի ուժեղ փոթորիկները խաթարում են կարճալիք կապի և նավիգացիոն համակարգերը, ինչպես նաև արդյունաբերական ցանցերում առաջացնում էլեկտրաէներգիայի անջատումներ:
Կարծիքներ