Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման սահմանափակումը. եվրապատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նաթալի Լուազոն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասցեական հայտարարություններով հանդես գալու կոչ է արել:
«Ահա։ Դժվար չէ ասել։ Պաշտոնական հաղորդագրությունների անհանգստացող հեղինակնե՛ր, օրինակ վերցրեք Freedom House-ից: Մեր բոլորի անունից խնդրեք Ադրբեջանին ստանձնել պատասխանատվությունը և դադարեցնել Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման սահմանափակումը»,- գրել է Լուազոն Twitter-ի իր միկրոբլոգում՝ կիսվելով միջազգային իրավապաշտպան կազմակերպության գրառմամբ:
Նա ավելի վաղ նշել էր, որ Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը` վերականգնելով անարգել գազամատակարարումն Արցախի բնակիչների համար:
Կարծիքներ