Շուրջ 20 աշակերտ է զոհվել Նիգերի մայրաքաղաքի դպրոցում բռնկած հրդեհից. Actu Niger
Շուրջ 20 աշակերտ Է մահացել Նիգերի մայրաքաղաք Նիամեյի դպրոցներից մեկում բռնկած հրդեհի ժամանակ: Այդ մասին հաղորդել Է Actu Niger տեղական հրատարարությունը:
Նրա տվյալներով՝ հրդեհն ապրիլի 13-ին տեղի Է ունեցել Pays Bas շրջանի դպրոցում:
Առայժմ ստույգ տվյալներ չկան զոհվածների մասին:
Տեղական աղբյուրները հաղորդում են, որ մահացել Է առնվազն 20 դպրոցական: Հրդեհի պատճառը դեռ չի պարզվել, գրում Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ