Ադրբեջանում զինծառայողների են ձերբակալել` ռազմական հանցագործության մեղադրանքով
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է 4 զինծառայողի ձերբակալության մասին, նրանք կասկածվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Զինծառայողները կասկածվում են Զանգելանի շրջանում մարտերի ընթացքում զոհված հայ զինվորների մարմինները ծաղրելու համար: Բացի այդ, նրանք կասկածվում են հեռախոսով իրենց գործողությունները նկարահանելու և սոցիալական ցանցերում տարածելու համար»,-նշել են գերատեսչությունում:
Բացի այդ, ևս երկու ադրբեջանցի զինծառայողներ կասկածվում են Մարտունու շրջանի գերեզմանատներից մեկում հայկական գերեզմանների սալաքարերը ոչնչացնելու, վանդալիզմի գործողություններ նկարահանելու և սոցիալական ցանցերում տեսանյութեր տարածելու համար:
«Բոլոր 4 զինծառայողները ձերբակալված են»,-հայտարարել է դատախազությունը:
Կարծիքներ