Վրաստանում միջազգային չվերթների բոլոր սահմանափակումները կչեղարկվեն
Վրաստանում միջազգային չվերթները կվերականգնվեն 2021 թվականի փետրվարին: Հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիյա Թուրնավան: Հաղորդում է Ռիա նովոստին։
Միջազգային չվերթները Վրաստանում դադարեցվել էին պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:
«Քութաիսիի և Բաթումիի օդանավակայանների ընդլայնման ծրագիրը ավարտական փուլում է: Մենք պլանավորում ենք փետրվարից վերացնել միջազգային չվերթների բոլոր սահմանափակումները: Մեր քաղաքացիներին և հյուրերին կսպասարկենք նորացված ենթակառուցվածքներով »,- ասել է Նատիյա Թուրնավան:
Վրաստանի իշխանությունները, կորոնավիրուսի պատճառով, երկրի սահմանները փակել են մարտ ամսից: Դադարեցվել էր նաև ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ:
Առաջին չվերթները վերսկսվել են օգոստոսին: Վրաստանը վերականգնել էր ավիահաղորդակցությունը Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հետ:
Կարծիքներ