COVID-19-ով վարակված Բեռլուսկոնին ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սեպտեմբերի 14-ի առավոտյան դուրս է գրվել Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցից, որտեղ նրան կորոնավիրուսով հոսպիտալացրել էին սեպտեմբերի 3-ին: Հեռարձակումը վարել է RAI News 24 նորությունների ալիքը:
«Ես կարծում եմ, որ սա ամենավտանգավոր փորձությունն էր իմ կյանքում»,- ասել է 83-ամյա քաղաքական գործիչը՝ հեռանալով բուժհիմնարկությունից: Նա կոչ է արել պահպանել բոլոր կանոնները՝ կանխելու համար թույլ առողջությամբ մարդկանց վարակումը:
Եվրապատգամավորը և «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ առաջնորդը, ամենայն հավանականությամբ, կարանտինում կգտնվի Արկորի իր նստավայրում այնքան ժամանակ, մինչև կորոնավիրուսի երկրորդ անալիզի բացասական արդյունք չստանա, նշում են Իալիայի զանգվածային լրատվամիջոցները:
Իտալիայի նախկին վարչապետի մոտ կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել է սեպտեմբերի 2-ին, ավելի ուշ նախազգուշության նպատակով նրան հոսպիտալացրել են:
Կարծիքներ