Թալիբները համաներում են տարածել Աֆղանստանի նախագահ Գանիի վրա
Արմատական «Թալիբան» շարժումը համաներում է տարածել Աֆղանստանի նախկին կառավարության բոլոր պաշտոնյաների, ներառյալ երկիրը լքած նախագահ Աշրաֆ Գանիի վրա: Այս մասին հայտարարել է «Թալիբան» շարժման բարձրաստիճան առաջնորդ Խալիլ Ուր Ռահման Հաքանին:
«Մեր կողմը ներում է բոլորին՝ գեներալից մինչև սովորական մարդկանց», – ասել է Հաքանին պակիստանյան Geo -TV հեռուստաալիքի եթերում:
Նա վստահեցրել է, որ Թալիբանի և Գանիի, ինչպես նաև Աֆղանստանի նախկին պաշտոնյաների միջև թշնամանք չկա, նրանք կարող են վերադառնալ և ապրել Աֆղանստանում: Արմատականների ներկայացուցիչը նաև հորդորել է աֆղաններին չլքել երկիրը, ինչպես նաև չմտածել, որ իբր թալիբները վրեժ են լուծելու իրենցից:
Կարծիքներ