Մադուրոն մեղադրել է արևմտյան երկրներին Ռուսաստանը մասնատելու ցանկության մեջ

Մադուրոն մեղադրել է արևմտյան երկրներին Ռուսաստանը մասնատելու ցանկության մեջ

Արևմտյան մի քանի երկրներ մտադիր են մեծ պատերազմ սանձազերծել Ռուսաստանի դեմ՝ նրան մասնատելու և բազմաբևեռ աշխարհի ձևավորումը կանխելու համար։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն  ուրբաթ Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կարակասում Ռուսաստանի դեսպանատանը, Բոլիվարյան Հանրապետության մի քանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ ՌԴ դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովին են հանձնել հայտարարություն՝ ի աջակցություն Ռուսաստանի ժողովրդի և կառավարության։

«Պատգամավորներն իրենց վճռական աջակցությունն են հայտնել Ռուսաստանի գործողություններին՝ «ապահովելու իր անվտանգությունը ինքնիշխան ժողովուրդների օրինական պաշտպանության և իրավահավասարության իրավունքի շրջանակներում։ Սկզբունքների համերաշխություն, և ոչ թե հարմարության համերաշխություն»։  Նրանք նշել են Ռուսաստանի հատուկ դերը խաղաղության պահպանման գործում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում