Արցախում կբացվեն ռուսական բանկեր. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը մտադիր է Արցախում ռուսական բանկերից մեկ-երկուսի մասնաճյուղ բացել: Դա անհրաժեշտ է խաղաղապահ զորախմբի և նրանց սպասարկող անձնակազմի ֆինանսական կարիքների սպասարկման համար:
Ամենայն հավանականությամբ, առաջիկայում Ստեփանակերտում կբացվի «Սբերբանկի» մասնաճյուղ: Հետագայում մասնաճյուղեր կբացվեն Արցախի այլ բնակավայրերում ևս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ