Արցախյան պատերազմը ստիպել է խմբագրել. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Արցախյան պատերազմը վեր հանեց բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա էին հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում: Անհրաժեշտություն առաջացավ հետպատերազմյան նոր իրողությունների ներքո վերանայել պետության պաշտպանության եւ անվտանգության ուղղությամբ իրականացվող գործողությունները կանոնակարգող իրավական նորմերը:
Պետական անվտանգության ապահովման բնագավառում ներառվում է նաեւ քաղաքացիական պաշտպանությունը: Վերջին տարիներին կատարված փոփոխությունների արդյունքում տեղի է ունեցել կարգավորվող ոլորտի խնդիրների եւ գործընթացների ընդլայնումը: Ոլորտի բարելավումը պահանջում է օրենսդրական դաշտի արմատական փոփոխություններ, եւ այդ նպատակով էլ լիազոր մարմինը՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը, մշակել ու հանրային քննարկման է դրել ամբողջությամբ խմբագրված նոր «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի նախագիծը»:
Կարծիքներ