Pfizer-ը քովիդը կանխարգելող հաբեր կարտադրի

Pfizer-ը քովիդը կանխարգելող հաբեր կարտադրի

Ամերիկյան դեղագործական Pfizer ընկերությունը սկսել է քովիդի կանխարգելման PF-07321332 հակավիրուսային հաբերի փորձարկման երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Առաջին կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ այն անվտանգ է։

Հետազոտության նոր փուլին կմասնակցեն մարդիկ, ովքեր ապրում են քովիդ-վարակակրի հետ նույն տանը։

Հաջողության դեպքում այս թերապիան կարող է օգնել կանգնեցնել վիրուսը վաղ փուլում։ Հետազոտությանը կմասնակցի 18 և դրանից բարձր տարիքի 2660 առողջ քաղաքացի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում