Կարո՞ղ է արդյոք պտուղը մոր արգանդում վարակվել կորոնավիրուսով
Հղիության ընթացքում պտղի՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը ցածր է՝ պարզել են Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի գիտնականները:
Ինչպես պատմում է Medportal.ru-ն, նրանք հղիության երրորդ եռամսյակում գտնվող 127 կանանց մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: 64 ապագա մայրիկների մոտ կորոնավիրուսի վարակ է հաստատվել ՊՇՌ-թեստի միջոցով: Նրանցից ոչ ոքի մոտ վիրուսը չի հայտնաբերվել արյան մեջ, այդ թվում պորտալարի արյան մեջ:
Գիտնականների խոսքով՝ մայրական արյան մեջ ախտածնի բացակայությունը պաշտպանում է պտղին վիրուսով վարակվելուց:
Քանի որ մորից ապագա երեխային հակամարմինների փոխանցումն ուժգնանում է երրորդ եռամսյակում, գիտնականները նաեւ պարզել են, թե արդյոք պտուղը ստանում է կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններ պլացենտայի միջոցով: Փոխանցման այդ ճանապարհն էապես քիչ արտահայտված է եղել՝ ի տարբերություն սեզոնային գրիպի նկատմամբ հակամարմինների փոխանցման:
Հեղինակները նշել են, որ անհրաժեշտ է հետազոտել մեխանիզմենրը, որոնք նվազեցնում են հակամարմինների հակամարմինների տրանսպլացենտար փոխանցման արդյունավետությունը:
Կարծիքներ