Հյուսիսային Կորեան կորցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորելու իր հնարավորությունը
Հյուսիսային Կորեան կորցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորելու իր հնարավորությունը: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունը՝ դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է Reuters–ը:
Սեուլում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունն ասել է, որ Հյուսիսային Կորեան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործունեության ընթացքում, կորցրել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը:
«Այս տարիների ընթացքում Հյուսիսային Կորեայի մեր գործընկերները ամեն գնով խոչընդոտել են հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հնարավորության», – ասել է Բիգունը:
Նա հավելել է, որ դեռևս հավատում է Թրամփի՝ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնությանը, ըստ որի՝ Հյուսիսային Կորեան պիտի հանձնի միջուակային զենքը և կարգավորվեն հարաբերությունները երկու երկրների միջև:
Բազմաթիվ վիրավորանքներից և միջուկային զենքի կիրառման սպառնալիքներից հետո, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահներն առաջին անգամ հանդիպել են 2018 թվականին:
Երկրորդ անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են 2019 թվականին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ՝ Սթիվեն Բիգունի նախաձեռնությամբ, որի արդյունքում այդպես էլ ընդհանուր համաձայնության չեն եկել:
Իր խոսքում Բիգունը կոչ է արել ԱՄՆ նորընտիր վարչակազմին շարունակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը: Նա շեշտել է, որ պատերազմի ժամանակն ավարտված է և հիմա խաղաղության ժամանակ է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցություններն սկսվել էին 2018 թվականին՝ Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու նպատակով, որը սակայն առայժմ չի հաջողվել:
Կարծիքներ