Ազգային արխիվում բացվել է Արամ Խաչատրյանին նվիրված ցուցադրությունը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային արխիվի նորաբաց ցուցասրահում ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ցուցադրության բացմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցադրության ընթացքում ներկայացվել են ինչպես Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերում պահպանվող Արամ Խաչատրյանի կյանքի և գործունեության վերաբերյալ նորահայտ արխիվային փաստաթղթերը, այնպես էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից բերված մեծանուն կոմպոզիտորի անձնական իրերը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, ՀԱԱ տնօրեն Արթուր Ստեփանյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և այլ հյուրեր։
Կարծիքներ