Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին հայտնել է Իսրայելի կողմից գրավված Գոլանը վերադարձնելու իրավունքի մասին
Դամասկոսն իրավունք ունի վերականգնել վերահսկողությունը գրավված Գոլանի բարձունքների վրա մինչև 1967 թվականի սահմանները: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը Անջատման գործողությունները վերահսկող ՄԱԿ–ի ուժերի հրամանատար Աշվար Համալի հետ հանդիպման ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Միկդադը հրամանատարի հետ հանդիպման ժամանակ նշել է Սիրիայի հաստատուն իրավունքը ՝ վերադարձնել գրավյալ սիրիական Գոլանը մինչև 1967 թվականի հունիսյան գիծը»,- ասված է ՍԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարության մեջ:
Սիրիացի նախարարը հավելել է, որ Դամասկոսը պարտավորվում է շարունակել պահպանել խաղաղապահ ուժերի ներկայությունը հրադադարի ռեժիմը դիտարկելու համար և «բացահայտելու Իսրայելի կողմից ուժերի անջատման մասին համաձայնագրի խախտումները, որն արտահայտվում է Սիրիայի ինքնիշխանության դեմ կանոնավոր ագրեսիայով»:
Սիրիացի նախարարը նշել է, որ խոսքը ագրեսիվ գործողությունների մասին է ինչպես Գոլանի բարձունքներից, այնպես էլ Լիբանանի օդային տարածքից, ինչպես դա եղել է Դամասկոսի արվարձանում վերջին հրթիռային հարվածների ժամանակ:
Գոլանի բարձունքների մեծ մասը Իսրայելը գրավել է 1967-ին Սիրիայի հետ վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ճանաչել Գոլանը իր տարածքի մասը հայտարարելու Իսրայելի որոշումը: 2019 թվականից ի վեր Միացյալ Նահանգները միակ պետությունն է, որը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների գրավյալ տարածքներում:
Կարծիքներ