Հակադոպինգային 5 կազմակերպություն ժամանակավոր որակազրկվել է
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հաստատում է, որ 2021թ-ի հոկտեմբերի 7-ին ուժի մեջ է մտել հինգ հակադոպինգային կազմակերպությունների ժամանակավոր որակազրկումը, որոնք ճանաչվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին չհամապատասխանող:
ArmSport-ի փոխանցմամբ՝ խոսքը երեք ազգային հակադոպինգային կազմակերպությունների (ԱՀԿ) և երկու միջազգային ֆեդերացիաների (ՄՖ) մասին է․
- Խուլերի բասկետբոլի միջազգային ֆեդերացիա (DIBF)
- Հյուսիսային Կորեայի ազգային հակադոպինգային կազմակերպությունը (ՀԿԱՀԿ)
- Ինդոնեզիայի ազգային հակադոպինգային կազմակերպություն
- Գիրի սպորտի միջազգային ֆեդերացիա ( IGSF)
- Թաիլանդի ազգային հակադոպինգային կազմակերպություն
Նշված 5 կազմակերպություններից ոչ մեկը չի բողոքարկել ՀՀԳ-ի որոշումը։
Կարծիքներ