Բագրատ Գալստանյանը հերթական անգամ դիմել է ստի․ ոչ մի մասնավոր սեփականության պատ չի քանդվել․ Infoteka24

Բագրատ Գալստանյանը հերթական անգամ դիմել է ստի․ ոչ մի մասնավոր սեփականության պատ չի քանդվել․ Infoteka24

Բագրատ Գալստանյանը հերթական անգամ դիմել է ստի ու մանիպուլյացիայի: Այսօր իր հանրահավաքում նա հայտարարեց, որ իբր Աճարկուտով Կիրանց գյուղը շրջանցող նոր ճանապարհի կառուցման ժամանակ տեղի Աճարկուտի բնակիչներից մեկի սեփական բակում պատ է քանդվել։

Աճարկուտ համայնքի ղեկավարը Infoteka24-ին մեկնաբանությունում հերքել է այս տեղեկությունը և մանրամասներ հայտնել տեղում կատարված աշխատանքների մասին։

 

«Մասնավոր սեփականության պատի քանդում չի եղել։ Պարզապես շինարարական աշխատանքների ընթացքում ապամոնտաժվել է ճանապարհի եզրին 1979 թվականին կառուցված պարիսպը։ Ընդ որում, այս պարիսպը գտնվում էր ճանապարհի եզրին եւ համարվում էր համայնքի սեփականությունը ընդհանուր օգտագործման համար։ Ցանկապատը չի կարող լինել ուրիշի սեփականությունը։

Ավելին, նախագծով նախատեսվում է նույն տեղում պարիսպը վերականգնել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ես այստեղ եմ, դուք ցանկացած պահի կարող եք գալ և ինքներդ տեսնել: Ճանապարհի կառուցման ժամանակ ոչ մի ծառ չի դիպչի»,- վստահեցրել է Հարությունյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում