Հարգանքի տուրք՝ զոհված ոստիկանների հիշատակին
Այսօր՝ Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 30-րդ տարելիցի օրը, հիշատակի արարողություն է տեղի ունեցել Նոյեմբերյան քաղաքում: Դեպի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող երթին մասնակցել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին:
Արարողությանը մասնակցել են նաև Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, զոհվածների հարազատներ, ոստիկաններ, դպրոցականներ և հյուրեր:
Կարծիքներ