Վրաստանում հրապարակավ պատվաստվել է առաջին հոգևորականը
Վրասատնի Սուրբ Պանտելեյմոնի անունը կրող եկեղեցու ավագերեց Գեորգի Չաչավան պատվաստվել է «Աստրազենեկա» պատվաստանյութով: Հայր Գեորգին առաջին հոգևորականն է, ով հրապարակավ պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում և կոչ է արել հասարակությանը ակտիվ լինել պատվաստումների գործընթացում:
«Երկրի տնտեսությունն այլևս չի դիմանա դրան: Մենք պետք է հոգ տանենք, որ երկիրը զարգանա: Երեխաները չեն կարող գնալ դպրոց, ակումբներ, մասնակցել սպորտին: Երկիրը մեկ տարի գտնվում էր փակուղում: Մենք շտապ պետք է պատվաստվենք, որպեսզի երկիրը բացվի, և մեր կյանքը վերադառնա իր սովորական հունին»,- ասել է վարդապետ Գեորգի Չաչավան:
Կարծիքներ