31 տարի առաջ մեր պետականության հիմքում դրեցինք անկախությունը՝ որպես հայ ժողովրդի ապրելու անհրաժեշտություն. Ավանեսյան

31 տարի առաջ մեր պետականության հիմքում դրեցինք անկախությունը՝ որպես հայ ժողովրդի ապրելու անհրաժեշտություն. Ավանեսյան

Անկախության տոնի առթիվ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես նշել է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

31 տարի առաջ մեր պետականության հիմքում դրեցինք անկախությունն ու ազատությունը` որպես հայ ժողովրդի ապրելու և հարատևելու անհրաժեշտ պայման:

Այսօր այդ սկզբունքները մեզ համար դարձել են անփոխարինելի արժեք:

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների շիրիմներին, որոնք ընկան` երաշխավորելու մեր ազատ, անկախ երկրի գոյը:

Խաղաղություն եմ մաղթում բոլորիս, որպեսզի կարողանանք ապրել, արարել, նոր սերունդ դաստիարակել ազատ, անկախ և ուժեղ երկրում:

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում