Ավստրիական Զարգացման Գործակալությունը բարձր է գնահատել համագործակցությունը Հայաստանի հետ

Ավստրիական Զարգացման Գործակալությունը բարձր է գնահատել համագործակցությունը Հայաստանի հետ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ավստրիական Զարգացման Գործակալության փոխտնօրեն Հայնց Հաբերթեուերի և համագործակցության երկրների ղեկավար Վոլթեր Էյմեյերի հետ քննարկել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Ավստրիական Զարգացման Գործակալությունը բարձր է գնահատել համագործակցությունը Հայաստանի հետ, որի արդյունքում Հայաստանը ներառվել է համագործակցության առումով առաջնայնություն ունեցող 11 երկրների ցանկում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում