Միջնորդների փոխարեն մեզ արդար խաղաղություն է պետք. Զելենսկին մերժել է Վատիկանի առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը, մեկնաբանելով կարգավորման վերաբերյալ Վատիկանի նախաձեռնությունները, ասել է, որ Ուկրաինան միջնորդների կարիք չունի։
«Վեհափառի հանդեպ ողջ հարգանքով՝ մեզ միջնորդներ պետք չեն, մեզ արդար խաղաղություն է պետք»,- ասել է նա RAI պետական հեռուստատեսության եթերում հայտնի հեռուստահաղորդավար Բրունո Վեսպայի մասնակցությամբ հաղորդմանը։ Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայում կարգավորումը պետք է կառուցվի միայն իր, այսպես կոչված, խաղաղության բանաձևի շուրջ։
Հաղորդավարի հարցին, թե պատրաստ կլինի՞ արդյոք անհրաժեշտության դեպքում խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ «խոսելու ոչինչ չկա»: Հաղորդումը հեռարձակվում է ուղիղ եթերում։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Վատիկանի բարձրաստիճան հիերարխները բազմիցս ասել են, որ պատրաստ են միջնորդական դեր ունենալ ուկրաինական կարգավորման հարցում։
Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խաղաղ կարգավորման մասին Զելենսկու հայտարարություններն արվում են առանց ընթացիկ իրողությունները հաշվի առնելու։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ Ուկրաինայի նախագահի խաղաղ նախաձեռնությունները ծաղր են «խաղաղության ծրագրի» հայեցակարգի նկատմամբ։
Կարծիքներ