COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 599 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 26-ի առավոտվա դրությամբ կազմել Է 599 միլիոն 386 հազար 482: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 481 հազար 926 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Հարավային Կորեան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 94 միլիոն 28 հազար 125 եւ 1 մլն 43 հազար 89, Հնդկաստանում՝ 44 միլիոն 389 հազար 176 եւ 527 հազար 556, Բրազիլիայում՝ 34 միլիոն 350 հազար 639 եւ 683 հազար 233, Ֆրանսիայում՝ 34 միլիոն 644 հազար 718 եւ 154 հազար 846, Գերմանիայում՝ 32 միլիոն 8 հազար 122 եւ 147 հազար, Մեծ Բրիտանիայում՝ 23 միլիոն 708 հազար 466 եւ 205 հազար 723, Իտալիայում՝ 21 միլիոն 745 հազար 65 եւ 175 հազար 127, Հարավային Կորեայում՝ 22 միլիոն 802 հազար 985 եւ 26 հազար 413 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցն օգոստոսի 26-ի առավոտվա դրությամբ կազմել Է 831,7: Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 374, Բրազիլիայում՝ 3167, Ֆրանսիայում՝ 2345, Գերմանիայում՝ 1743, Մեծ Բրիտանիայում 2735, Իտալիայում՝ 2906, Հարավային Կորեայում՝ 514 մարդ: ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են: Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում COVID-19-ի դեմ արվել Է պատվաստանյութերի 12 մլրդ 90 մլն 227 հազար 779 ներարկում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ