Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական նիստի օրակարգում ընդգրկված կլինեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր

Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական նիստի օրակարգում ընդգրկված կլինեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն օգոստոսի 26-ին խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ  աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։

Ինչպես տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Խորհրդարանի  ղեկավարը խոսել է սեպտեմբերի 2-րդ կեսին  նախատեսվող Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջխորհրդարանական նիստ գումարելու և օրակարգ ձևավորելու մասին:

Ձևավորվող օրակարգում կընդգրկվեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաև ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել  Ազգային ժողովի հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00 –ին, Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված հանրահավաքի կազմակերպմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում