Ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը
Առեւտրի ավելացման եւ արդյունաբերության զարգացման հարցերում Հայաստանի ու Բելառուսի հետաքրքրությունները համընկնում են։
Պետք է ընդգծեմ երկու կարեւոր գործողություն, որ պետք է իրականացնենք երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար՝ մեր երկրների կոոպերատիվ կապերի ամրապնդում եւ համատեղ ձեռնարկությունների հիմնում։ Այստեղ կան համագործակցության լայն հնարավորություններ, որոնց շուրջ կտարվեն ակտիվ աշխատանքներ։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այսօր Մինսկում իմ գործընկեր, Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժանի հետ ստորագրեցինք տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը, որով ամրագրված են այս եւ մի շարք այլ կարեւոր ուղղություններ, որոնցով պետք է առաջնորդվենք առաջիկայում»,- գրել է Քերոբյանը։
Կարծիքներ