ՀՀ նախագահը Թուրքմենստանի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Թուրքմենստանը շարունակելու է առաջընթացի և բարգավաճման իր ուղին:
Հայաստանի և Թուրքմենստանի ժողովուրդների դարավոր կապերը և բարեկամության ջերմ ավանդույթները հաստատուն հիմք են մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և առկա ներուժի լիարժեք իրացման համար:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը»:
Կարծիքներ