Պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն ծառայությունից. կառավարությունն ընդունեց նախագիծը
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։
Կառավարությունն առաջարկում է պատերազմում զոհված զինծառայողնրի եղբայրներին ազատել պարտադիր զինծառայությունից։
Բանն այն է, որ գործող օրենքը բացի ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։
Նախագծով նշվում է, որ կան հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:
Կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը։
Կարծիքներ