Նման հռետորանաբանությունը կրկնվում է մինչ օրս․ Սալիվանը՝ Թուրքիայից հնչող հակամերիկյան հայտարարությունների մասին

Նման հռետորանաբանությունը կրկնվում է մինչ օրս․ Սալիվանը՝ Թուրքիայից հնչող հակամերիկյան հայտարարությունների մասին

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN International-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին։ 

«Նման հռետորանաբանությունը կրկնվում է մինչ օրս, պետք չէ չափազանցնել այն մեկնաբանությունները, թե Թուրքիան հակաամերիկյան է»,- ասել է Սալիվանը։

Ըստ նրա՝  համաձայն չէ, որ Թուրքիան դիրքավորվել է Արևմուտքի դեմ։ Օրինակ բերելով ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիայի քաղաքականությունը՝ Սալիվանն ասել է. «Նրանք փորձել են հարաբերություններ հաստատել Ուկրաինայի հետ բոլոր մակարդակներում՝ աջակցելու ուկրաինացիների ինքնապաշտպանական ջանքերին»։

Նա նաև նշել է, որ Թուրքիան ՄԱԿ-ի քվեարկությունների ժամանակ քվեարկել է Ուկրաինայի անկախության և տարածքային ամբողջականության օգտին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում