Նոր բուժումը կարող է արդյունավետ լինել կրծքի կայուն քաղցկեղի դեմ
Դարթմուտի քոլեջի եւ NCCC քաղցկեղի կենտրոնի մասնագետները փորձարկել են նոր թերապիա, որը թույլ է տալիս վերականգնել կրծքագեղձի քաղցկեղի բջիջների զգայունությունը բուժման նկատմամբ:
Ինչպես հայտնում է News-medical.net-ը, հակաէստրոգենային թերապիան արգելափակում է ուռուցքներում էստրոգենի ռեցեպտորների (ER) աճի ազդակները եւ կրծքագեղձի ER+ տիպի քաղցկեղի դեմ արդյունավետ բուժում է հանդիսանում: Բայց կրծքագեղձի ուռուցքները ժամանակի ընթացքում կայուն են դառնում հակաէստրոգենային բուժման նկատմամբ:
Գիտնականները պարզել են, որ մկների մոտ էստրոգենային բուժման եւ հակաէստրոգենային բուժման միջեւ ցիկլային անցումը որոշակի պահի արող է զգալիորեն մեծացնել ուռուցքի հետընթացի տեւողությունը: Ըստ առաջարկվող սխեմայի, հնարավոր է օգտագործել էստրոգենով կարճաժամկետ բուժում, նախքան հակաէստրոգենային թերապիայի նկատմամբ կայունություն կզարգանա։
Դրանից հետո ուռուցքի աճի առավել արդյունավետ վերահսկման համար խորհուրդ է տրվում վերադառնալ սովորական հակաէստրոգենային թերապիայի:
Սա զարմանալի արդյունք է, ասում են գիտնականները, քանի որ համարվում է, որ էստրոգենները նպաստում են քաղցկեղի աճին: Բայց իրականում էստրոգենային բուժումը կրծքագեղձի ուռուցք ունեցող որոշ պացիենտների մոտ կարող է հետընթաց ունենալ:
Կարծիքներ