Ճապոնիայում մտադիր են քրեական պատասխանատվություն սահմանել կորոնավիրուսով հոսպիտալացումից հրաժարվելու համար
Ճապոնիայում մտադիր են քրեական պատասխանատվություն սահմանել կորոնավիրուսով հոսպիտալացումից հրաժարավելու համար: Կառավարությունը վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ մշակել է գործող օրենդրության փոփոխություններ, որոնք նախատեսում են պատիժների խստացում փոքր բիզնեսի եւ տեղաբնակչների համար, որոնք հրաժարվում են պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխող կանոնները:
Փոփոխությունները նախատեսում են խոշոր տուգանքներ ռեստորանների համար, որոնք հրաժարվում են կրճատել աշխատանքային ժամերն ու քրեական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին, ովքեր հրաժարվում են հոսպիտալացումից:
Նշվում է, որ ընդդիմադիր կուսակցությունները կտրուկ դեմ են արտահայտվել խախտումների համար քրեական պատասխանատվություն սահմանելուն:
Այս պահի դրությամբ Ճապոնիայում կորոնավիրուսից մահվան գրեթե 5000 դեպք է գրանցվել, վարակումների ընդհանուր թիվը գերազանցում է 357 հազարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը :
Կարծիքներ