Բայդենը և Թրյուդոն պայմանավորվել են համագործակցել Covid-ի դեմ պայքարի և կլիմայի փոփոխության հարցերում
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում են հանդիպել հաջորդ ամիս: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի աշխատակազմը :
Թրյուդոն և Բայդենը հեռախոսազրույցում պայմանավորվել են միավորել ուժերը Հյուսիսային Ամերիկայում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ երկու առաջնորդները կարևորել են ԱՄՆ-Կանադա հարաբերությունների ռազմավարական նշանակությունը և քննարկել են համագործակցության լայն շրջանակ` ներառյալ Covid-19 համաճարակի դեմ պայքարը և կլիմայի ճգնաժամի լուծումը:
Ասվում է, որ Բայդենը և Թրյուդոն պայմանավորվել են մեկ ամիս անց կրկին խոսել:
Կարծիքներ