Զելենսկին չեղարկել է գարնանային զորակոչը և հետաձգել ծառայողների զորացրումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հրամանագիր է ստորագրել այս տարվա գարնանային զորակոչը չեղարկելու մասին։
Փաստաթուղթը, որի տեքստը հրապարակված է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում, նախատեսում է փոփոխություններ 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Ժամկետային զինվորական ծառայության համար զինվորական անձնակազմի ռեզերվ տեղափոխելու մասին» հրամանագրում:
Հրամանագրով հետաձգվում է նաև նախկինում զինծառայության զորակոչվածների զորացրումը։ Նրանց տեղափոխումը պահեստազոր տեղի կունենա սահմանված կարգով զորացրման մասին հայտարարությունից ոչ շուտ։
Ուկրաինայում փետրվարի 24-ին ռազմական դրություն է մտցվել։ Մարտի 15-ին Ռադան իր գործողության ժամկետը երկարացրել է մարտի 26-ից ևս 30 օրով։
Կարծիքներ