ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կողմ է Պակիստանի խնդիրների սահմանադրական լուծմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերահսկում է իրավիճակը Պակիստանում և պաշտպանում է վեճերը լուծել երկրի սահմանադրության շրջանակներում։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում է ուշադիր հետևել Պակիստանում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ Շահբազ Շարիֆի ընտրությանը երկրի նոր վարչապետի պաշտոնում»,- ասել է Դյուժարիկը։
Կարծիքներ