Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից շուրջ 4000 հրթիռի արձակման մասին
Հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածից շուրջ 4000 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք, դրանցից 600-ն ընկել են անկլավի տարածքում: Այս մասին տեղեկացրել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Գործողության սկզբից ի վեր 19: 00-ի դրությամբ Գազայի հատվածից մոտ 4000 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք, որից մոտ 600-ը ընկել է անկլավի տարածքում»,-ասված է զինվորականների հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից որսված հրթիռների բաժինը մոտավորապես 90% է:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 10-րդ օրն է ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:
Կարծիքներ